8 Օգոստոսի 2017, 889 - Ա
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։
2. Արթուր Նալբանդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի վրա: