Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2017, 880 - Ա

ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 14-24-ը ներառյալ։
2. Վահե Ստեփանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի վրա: