Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2017, 872 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ» ՆԱԽԱԳԱՀ ՍԵՅԵԴ ԱՄԻՐ ՄՈՀՍԵՆ ԶԻԱԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաիի գլխավորած պատվիրակության 2017 թվականի հուլիսի 10-12-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի հետ կապված ծախսերը՝ 972.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվության: