31 Հուլիսի 2017, 861 - Ա
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2017 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ։
2. Էդվարդ Նալբանդյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի վրա։