24 Հուլիսի 2017, 811 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի N 1147-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 155-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: