Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2017, 802 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Սևանա լճից ջրի բացթողման, հաշվառման գործընթացի վերահսկման նպատակով Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում անհրաժեշտ ջրաչափական աշխատանքների իրականացման գործընթացի համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում մոնիթորինգ իրականացնելը և ապօրինի ջրօգտագործումը վերացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելը:
 

Հավելված