Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2017, 798 - Ա

ԱՆՈՒԲԱՂ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը` 2017 թվականի օգոստոսի 1-15-ը ներառյալ։