19 Հուլիսի 2017, 780 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 
1.  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի  Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին N 1304-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները. 
1) Գագիկ Թադևոսյան բառերը փոխարինել Բորիս Դեմիրխանյան բառերով.
2) Շաքե Մեժլումյան-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  աշխատակազմի տեղեկատվական  տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության  վարչության  տեղեկատվական տեխնոլոգիաների  բաժնի  գլխավոր  մասնագետ» բառերը հանել.
3) «Արսեն Գաբրիելյան» բառերը փոխարինել «Արսեն Սայադյան» բառերով.
4) Սամվել Հովսեփյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների  ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ» բառերը փոխարինել Վահագն Հարությունյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ բառերով.
5) Ալեքսանդր Եսայան - «Յուքոմ» ՍՊԸ-ի  արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել Թոմաս Մազեջյան-Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ) բառերով.
6) Դավիթ Սանդուխչյան-«ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ) բառերը փոխարինել Միսակ Խաչատրյան-ՋիԷնՍի-Ալֆա ՓԲԸ-ի ցանցային կառավարման և մոնիտորինգի ղեկավար (համաձայնությամբ) բառերով:

