Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2017, 709 - Ա

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչև 18-ը ներառյալ։
2. Վարդան Արամյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի վրա: