Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2017, 685 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Վ. Ստեփանյան» բառերը փոխարինել «Վ. Ջիլավյան» բառերով, իսկ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերը՝ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
2) «Ն. Խաչատրյան» բառերը փոխարինել «Կ. Ավետիսյան» բառերով, իսկ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ» բառերը՝ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
3) «Ա. Ռոստոմյան» բառերը փոխարինել «Ա. Սողոմոնյան» բառերով: