Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2017, 683 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի՝ 2017 թվականի հուլիսի 3-5-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: