28 Ապրիլի 2004, 276 - Ն
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի ձևավորման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով հրատարակված գրականության տարածման և իրացման հետ կապված համակարգի արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ե. Մուրադյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսա-
տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության պետ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական
ծրագրավորման վարչության պետի տեղակալ
Ա. Ավագյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի հրատարակչական
գործի գործակալության պոլիգրաֆիայի բաժնի պետ
Ա. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային
վարչարարության կատարելագործման վարչության անուղղակի հարկերի և կանխիկ գործարքների վարչարա-
րության բաժնի պետ
Ն. Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության առաջատար մասնագետ
2. Հանձնաժողովին՝ 15-օրյա ժամկետում ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: