23 Հունիսի 2017, 617 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 4-11, 13-14, 17-31, 34-37, 39-40, 43-45, 47-50, 52, 69-73, 75-78, 80-88, 90, 92-98, 100-129, 133, 138-143, 145-153, 163-206 պաշտոնների անձնագրերում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: