21 Հունիսի 2017, 615 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի «Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը» սյունակում «001 00 01-999 00 01» թվերը փոխարինել «001 HH 01-999 HH 01» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների նոր համարանիշեր ձեռք բերելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: