20 Հունիսի 2017, 600 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 122-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագիրը: