Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2017, 593 - Ա

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին 2017 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին մասնակցելու համար:
2. Վարդան Հարությունյանի և Սամվել Ավետիքյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

 

Արխիվ

2024

2023