20 Հունիսի 2017, 592 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը (այսուհետ՝ համաժողով) 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել համաժողովի ծրագիրը, ապահովել համաժողովի մասնակցության հրավերների ուղարկումը և ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել համաժողովի մասնակիցների դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել համաժողովի միջոցառումների անցկացման վայրերում շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սրահների և դահլիճների անվճար տրամադրումը՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը համաժողովի նիստերի անցկացման համար.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` կազմակերպել համաժողովի մասնակիցների հանդիպում և ընդունելություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև այցելություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան.
6) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ օժանդակել` ըստ ոլորտների, համաժողովի բաժանմունքների աշխատանքների կազմակերպմանը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.
8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահություն միջոցառման անցկացման վայրում.
9) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել համաժողովի մասնակիցներին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից)` համաձայն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացրած հայտի.
10) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացման համար նախատեսված հատկացումների հաշվին: