Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2017, 591 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 470-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 22-ի «Հրանուշ Հակոբյանին Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 470-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից, 2-րդ և 3-րդ կետերից «Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն» բառերը հանել.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը գործուղել Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես, Կորդոբա) և հունիսի 2-6-ը՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո)՝ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին մասնակցելու և համայնքային հանդիպումներ ունենալու համար:»: