15 Հունիսի 2017, 580 - Ա
ԼԻԲԱՆԱՆԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ՖԱՐԱՈՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Լիբանանի պլանավորման հարցերով պետական նախարար Միքայել Ֆարաոնի գլխավորած պատվիրակության` 2017 թվականի ապրիլի 27-29-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 1,348.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվության: