6 Հունիսի 2017, 544 - Ա
ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին 2017 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության (ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ) հատուկ խորհրդի նիստին և Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի քննարկմանը մասնակցելու համար:
2. Սերգեյ Ավետիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: