Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2017, 523 - Ա

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին 2017 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Հրաչյա Ռոստոմյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր