Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2017, 509 - Ա

ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության պետ, Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական կոմիտեին կից «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Կարեն Ալավերդյանի՝ 2017 թվականի մայիսի 24-27-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ալավերդյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: