25 Մայիսի 2017, 489 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի ութերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 28-31-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վիգեն Քոչարյանինը, Գագիկ Եգանյանինը, Արմենուհի Թանաշյանինը, Լիլիա Հակոբյանինը և Կարեն Բիշարյանինը՝ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Նազարյանինը և Կարինե Սուջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Նելիկ Մանանդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Վարուժան Ավետիքյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխանաբար Վիգեն Քոչարյանի և Կարեն Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: