25 Մայիսի 2017, 490 - Ա
ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանին 2017 թվականի մայիսի 29-31-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)՝ Միջազգային էներգետիկ խարտիայի «Էներգառեսուրսների տարանցման բազմակողմ շրջանակային համաձայնագրի ուղիով» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Արզումանի Հարությունյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Արզումանի Հարությունյանի՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: