22 Մայիսի 2017, 467 - Ա
ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին 2017 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Եվրոպայի խորհրդի Բարձրագույն կրթությունը բազմազանության, հասարակական ընդգրկվածության և հասարակության համար. ժողովրդավարության հրամայականը խորագրով համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարինե Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։