22 Մայիսի 2017, 465 - Ա
ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Արման Մելքոնյանին 2017 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Օստրավա)՝ Շրջակա միջավայրի և առողջապահական հարցերին նվիրված 6-րդ նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի և Արման Մելքոնյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Օստրավա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: