23 Մայիսի 2017, 481 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի` 2017 թվականի մայիսի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: