Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2017, 454 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային պլատֆորմի համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 22-26-ը Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Դավիթ Տոնոյանի և Մարգարիտա Հակոբյանի` Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մարիամ Գևորգյանի և Լևոն Խաչատրյանի՝ Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Տոնոյանի և Մարգարիտա Հակոբյանի` Մեքսիկական Միացյալ Նահանգներ (Կանկուն) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեքսիկական Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված