Վարչապետի որոշումներ

12 Մայիսի 2017, 424 - Ա

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-եգիպտական համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ Գրիգոր Խաչատրյանի՝ 2017 թվականի մայիսի 7-10-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արման Խաչատրյանի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր