12 Մայիսի 2017, 427 - Ա
ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանին 2017 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ տարածաշրջանային ԻՅՈՒ 4 Էներջի (EU4Energy) ծրագրի առաջին Ղեկավար Կոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Արզումանի Հարությունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Արզումանի Հարությունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։