Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2017, 415 - Ա

ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջակա միջավայրի պահպանման և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբերի համատեղ նիստը 2017 թվականի մայիսի 16-18-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ դահլիճների, ավտոմեքենաների և սարքերի վարձակալության, արարողակարգային ու այլ միջոցառումների, աշխատանքային ճաշի, պաշտոնական ընթրիքի և այլ ծախսերը` 3,444.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության։