Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2017, 399 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 9-12-ը Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի` Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի՝ Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հավելված