Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2017, 370 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2017 թվականի ապրիլի 27-30-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների 4-րդ բարձր մակարդակի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: