Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2017, 366 - Ա

«ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետը, ինչպես նաև «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով՝
1. Հայաստանի Հանրապետության ազգային օպերատոր նշանակել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին:
2. Առաջարկել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենին`
1) երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և «Աստանա Էքսպո-2017» Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատարին ներկայացնել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը.
2) յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ «Աստանա Էքսպո-2017» Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատարին ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ մշակել և 15-օրյա ժամկետում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ներկայացնել ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի Ազգային օրվա միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` հավաքագրել և 15-օրյա ժամկետում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող տեսա և տպագիր նյութեր:
4. Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացման շրջանակներում: