10 Ապրիլի 2017, 353 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով նախատեսված երկրորդ մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործողությունների կատարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: