10 Ապրիլի 2017, 346 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 8-ի N 507-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 225-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և» բառերը.
2) որոշման 3-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարներին» բառերով.
3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները՝ այդ հաշվետվությունների հետ միասին տեղադրել իրենց պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում (համայնքները նշված տեղեկավտությունը տեղադրում են պաշտոնական կայքէջի առկայության դեպքում)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պարունակում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ::