Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2017, 330 - Ա

ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության դատարանի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի՝ 2017 թվականի մարտի 12-15-ը և մարտի 27-30-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղումների հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Եգանյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղումների հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Եգանյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնեը: