3 Ապրիլի 2017, 324 - Ա
ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության անդրսահմանային տարածքային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին 2017 թվականի ապրիլի 5-6-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի) Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական համեմատական գործընթացի փորձարկման արդյունքների վերաբերյալ աշխատանքային սեմինարին մասնակցելու և անդրսահմանային համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի, Աշոտ Գիլոյանի և Լիլիթ Սարոյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: