29 Մարտի 2017, 309 - Ա
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՅԻԿ ՆԱՎՈՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ 2017 թվականի մարտի 19-20-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Հայաստանի Հանրապետության կրթության համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օժանդակության հեռանկարները և ձևերը քննարկելու և 2017 թվականի մարտի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա ֆինանսավորման, համագործակցության ձևաչափին և շարունակականությանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանի՝ 2017 թվականի մարտի 19-20-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «09.06.01.21 Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամակցությամբ պայմանավորված բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներ» ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը: