Վարչապետի որոշումներ

29 Մարտի 2017, 308 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց կոմիտեի 17-րդ նստաշրջանին Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 28-30-ը պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վիգեն Քոչարյանինը, Անահիտ Մարտիրոսյանինը, Աննա Հակոբյանինը, Լիանա Բարսեղյանինը, Ռոբերտ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիգեն Քոչարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված