29 Մարտի 2017, 307 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 16-ի N 422-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 490-Ա որոշման 2-րդ կետում « - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին» բառերը փոխարինել «Արմեն Հայրապետյանին» բառերով: