29 Մարտի 2017, 305 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 27-ի «Վարդան Արամյանին և Լարիսա Հարությունյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 178-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «Վարդան Արամյանին» բառերից հետո լրացնել «, Արտակ Մարությանին» բառերով.
2) 1-ին կետը «Վարդան Արամյանին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանին» բառերով.
3) 2-րդ կետը «Վարդան Արամյանի» բառերից հետո լրացնել «, Արտակ Մարությանի» բառերով: