Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2017, 267 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1308-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
բ. «տրանսպորտի և կապի» բառերը` «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
2) 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «Կարեն Նազարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով: