Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2017, 260 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀԱՊԿ ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Դավիթ Համբաձումյանի՝ 2017 թվականի մարտի 14-16-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Համբարձումյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: