15 Մարտի 2017, 259 - Ա
ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2017 թվականի մարտի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Ճանապարհ դեպի Եվրոպա՝ հաշվապահական հաշվառման բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագիր և Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության հզորացում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: