Վարչապետի որոշումներ

13 Մարտի 2017, 248 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ք. Բեգլարյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
2. Որոշման հավելվածի «տրանսպորտի և կապի», «քաղաքաշինության նախարարություն», «տարածքային կառավարման», «էկոնոմիկայի» և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել համապատասխանաբար «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների», «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե», «տարածքային կառավարման և զարգացման», «տնտեսական զարգացման և ներդրումների» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով: