13 Մարտի 2017, 242 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` 
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի  հարցերով խորհրդի  անհատական կազմը   և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային  խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի  հունիսի  5-ի  N 312-Ա  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմում  կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Մուրադյան, Գ. Ղազարյան, Պ. Սաֆարյան, Ֆ. Բերիկյան և Է. Բաբայան»   բառերը համապատասխանաբար փոխարինել  «Լ. Ալթունյան,  Հ. Ռոստոմյան, Ա. Ջանջուղազյան, Ա. Մարգարյան և Հ. Ասլանյան» բառերով. 
2) «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի  նախարարի առաջին տեղակալ» բառերը  փոխարինել «Գ. Մելքոնյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի առաջին տեղակալ» բառերով».
3)«Գ. Եգանյան - ՀՀ  տարածքային  կառավարման  և արտակարգ իրավիճակների    նախարարության  միգրացիոն պետական ծառայության  պետ (խորհրդի  քարտուղար)»  բառերը  փոխարինել   «Գ. Եգանյան -  ՀՀ  տարածքային  կառավարման  և զարգացման    նախարարության  միգրացիոն պետական ծառայության  պետ (խորհրդի  քարտուղար)»   բառերով։

