9 Մարտի 2017, 224 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության պետական կառավարման դաշնային մարմինների հետ կայանալիք հանդիպումներին մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 2-4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնած պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
Վարդան Արամյանինը, Սուրեն Կարայանինը, Դավիթ Անանյանինը և Արմեն Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: