28 Ապրիլի 2004, 275 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
1. Ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ, առողջապահության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի, արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցության համար Վոլոդյա Ասլանի Բունիաթյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը: