2 Մարտի 2017, 198 - Ա
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ։
2. Վահե Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի վրա: